Հռոմեական հանրապետության համակարգային ճգնաժամը Ք.ա. 1-ին դարի 80-60-ական թթ. ընկերային կառույց, կառավարման համակարգ, հասարակական հոգեբանություն
Ի՞նչ ծագում ունի ճգնաժամ բառը։
Հռոմեական սենատական խավը ինչպե՞ս էր մեկնաբանում իր պահպանողական կեցվածքը Հռոմի ապագայի վերաբերյալ։
Ո՞ր ուժերն էին ընդդիմանում սենատական խավի դիրքորոշմանը։
Հռոմեական հանրապետության ապագայի վերաբերյալ ինչպիսի՞ պատկերացնումներ ուներ բանակը։
Ի՞նչ առաջնահերթություններ ուներ պլեբեյական խավը։
Պլեբեյական խավին հաճոյացող ի՞նւ քաղաքական առաջնորդներ ի հայտ եկան։
Ո՞վ էր Գայուս Սերգիուս Կատիլինան։
Ինչպե՞ս ճգնաժամն ազդեց հռոմեական հասարակության հոգեբանության վրա։
Հին Հռոմի պատմությունը պատմական «աշխատանոց» է: Այնտեղ են ձև ստացել քաղաքական, տնտեսական, հոգեբանական, կրոնական և ընկերային իրողություններ, որոնք ժառանգվել են հետագա քաղաքակրթությունների կողմից։
Ալբերտ Ստեփանյանի Հռոմեական հանրապետություն բացառիկ հաղորդաշարի դասախոսությունները պատմում են հին Հին Հռոմի Հանրապետության ձևավորման, հաստատման, ընթացքի և անկման մասին։