Խորհրդային քաղաքականությունը և խորհրդահայ թատրոնը թեմայով «Խորհրդային մշակութային քաղաքականության ազդեցությունը խորհրդահայ թատրոնի կայացման գործում» գիրքը ստեղծվել է Թեք Տեղ//Tech Degh կազմակերպության նախաձեռնությամբ և լույս կտեսնի շուտով։
Գրքում արծարծված թեմաներին և հարցերին «Բուն ֆորմատ» հաղորդաշարի հերթական թողարկմանն անդրադառնում է պ.գ.թ., մշակութաբան Հայկուհի Մուրադյանը.
🔹Ինչպե՞ս էր ձևավորվում խորհրդային մշակութային քաղաքականությունը 1920-ականների սկզբին։
🔹Ինչո՞վ էր խորհրդային քարոզչությունը պայմանավորում ճանաչված և տաղանդավոր դերասանների՝ արտերկրում լինելը կամ չգնահատված լինելը մինչխորհրդային շրջանում։ 🔹Ինչո՞վ էր զբաղվում Գեղաշխ կազմակերպության թատերական բաժինը։
🔹Խորհրդային թատրոնների կազմում ինչպիսի՞ թատրոններ էին մտնում։
🔹Ինչպե՞ս է խորհրդային իշխանությունն օգտագործում թատրոնը իր գաղափարախոսությունը տարածելու համար։
🔹Համաձայն Կատերինա Քլարկի «Խորհրդային վեպը. պատմությունը որպես ծես» գրքի՝ ո՞րն էր խորհրդային թատրոնի գլխավոր սյուժեն։
🔹 Ինչպիսի՞ն էր պետական քաղաքականությունը գյուղական համայնքներում թատրոնների բացման վերաբերյալ։
🔹 Խորհրդային շրջանում ինչպիսի՞ կառույցներ էին մշակույթի տները։
🔹20-ականներին և 30-ականներին ինչպե՞ս ձևավորվեց խորհրդային թատրոնը մշակույթ 1-ի և մշակույթ 2-ի համատեքստում։