Play Video
Հանրապետական Հռոմը Ք․ա․ 3-2-րդ դարերում

Հանրապետական Հռոմը Ք․ա․ 3-2-րդ դարերում․ ավանդական կենսակերպի խաթարումից դեպի վերանորոգչական փորձառություն․ մաս 1-ին

🔹 Ինչո՞ւ էր հռոմեական զորավար Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոն Էմիլիանոսը հաղթանակից հետո ողբում Կարթագենի ավերակների վրա։
🔹 Ըստ պատմագիր Պոլիբիուսի՝ ի՞նչ էր ենթադրում խառը պետական ձևը։
🔹 Ի՞նչ նպատակով էին հռոմեական հաղթանակներից հետո մի շարք մտավորականներ խմբավորվել, և ի՞նչ հարցեր էին քննարկում նրանք։
🔹 Հռոմում ռեֆորմիստական ուղղության ներկայացուցիչներն ի՞նչ համոզմունքներ ունեին։
🔹 Ի՞նչ սկզբունքներով է հողը հանրայնանում Հռոմում։
🔹 Ինչպե՞ս ստացվեց, որ Պերգամոնի Ատտալոս արքան երկրի ողջ հարստությունները կտակեց հռոմեական ազգին։
🔹 Ո՞ր մարմինը տնօրինեց Պերգամոնից Հռոմին հասած հարստությունը և ինչպե՞ս։
🔹 Տիբերիուսի դեմ ի՞նչ քարոզչություն էր իրականացվում Հռոմում։
🔹 Ո՞վ էր Մարկոս Օկտավիուսը։
🔹 Սենատական պալատի ներկայացուցիչներն ինչպե՞ս օգտագործեցին Տիբերիուսի՝ երկրորդ տարին անընդմեջ պաշտոնավարելու ցանկությունը։
🔹 Գյուղաբնակներին ինչո՞ւ էր դադարել հետաքրքրել Հռոմի հասարակական-քաղաքական կյանքը։

Հանրապետական Հռոմը Ք․ա․ 3-2-րդ դարերում թեման ներկայացնում է պատմագետ, մշակութաբան և թարգմանիչ Ալբերտ Ստեփանյանը։

Հին Հռոմի պատմությունը պատմական «աշխատանոց» է: Այնտեղ են ձև ստացել քաղաքական, տնտեսական, հոգեբանական, կրոնական և ընկերային իրողություններ, որոնք ժառանգվել են հետագա քաղաքակրթությունների կողմից։
Ալբերտ Ստեփանյանի «Հռոմեական հանրապետություն» բացառիկ հաղորդաշարի դասախոսությունները պատմում են հին Հին Հռոմի Հանրապետության ձևավորման, հաստատման, ընթացքի և անկման մասին։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search