Play Video
Օգոստոսյան հեղաշրջումը | Արխիվ․ անկախացում

Օգոստոսյան հեղաշրջումը թեման Արխիվ․անկախացում հաղորդաշարի հերթական թողարկմանը ներկայացնում է պատմաբան Միքայել Յալանուզյանը։

🔹 Ե՞րբ է սկսվում «Օղակ» գործողությունը և ի՞նչ հետևանքներ է ունենում այն հայկական մի շարք գյուղերի վրա։
🔹1991 թ․ Ֆրանսիա կատարած այցում ի՞նչ հայտարարությամբ է հանդես գալիս ՀՀ ԳԽ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
🔹Ի՞նչ դիրքորոշում ուներ Տեր-Պետրոսյանը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ։
🔹Ո՞վ էր Անկախության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահը։
🔹Ո՞ր երկրներն էին համաձայնել անդամակցել Միութենական նոր պայմանագրին։
🔹Ի՞նչ հակասություններ կային Հայաստանի օրենսդիր և գործադիր մարմիններում։
🔹Ինչպե՞ս է ընդունվում Հայաստանում նախագահական պաշտոն ստեղծելու առաջարկը տարբեր քաղաքական կուսակցությունների կողմից։
🔹Ինչո՞ւ ստեղծվեց Ազգային ժողովրդավարական միությունը, և ո՞վ էր այդ մարմնի ղեկավարն ու գաղափարական հիմնադիրը։
🔹Ի՞նչն էր 1991 թ․ օգոստոսի 18-ին Խորհրդային միությունում սկսված ռազմական հեղաշրջման հիմնական շարժառիթը։
🔹Ի՞նչ կառույց էր Արտակարգ դրության պետական կոմիտեն և ի՞նչ լիազորություններ ուներ։
🔹Ի՞նչ սահմանափակումներ է ձեռնարկում այդ կոմիտեն։
🔹Ինչպե՞ս ընդունվեց օգոստոսյան հեղաշրջման լուրը հանրապետություններում։
🔹Ինչո՞վ էր օգոստոսյան հեղաշրջումը վտանգավոր Հայաստանի համար։

Արխիվ․անկախացում հաղորդաշարը Խորհրդային Միության վերջին տարիների և Հայաստանի անկախության հռչակման մասին է։ Ժամանակագրական առումով այն սկսվում է 1985 թվականից, երբ ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար է դառնում Միխայիլ Գորբաչովը։ Նրա նախաձեռնած Վերակառուցման գործընթացն էլ դառնում է Խորհրդային Միության փլուզման սկիզբը, և որպես հետևանք՝ միութենական հանրապետությունների անկախության հռչակումը։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search