Տերության կազմավորումը և ներհանրութային կերպափոխությունները Հռոմեական հանրապետությունում. Ք.Ա. 3-2-րդ հարյուրամյակներ
🔹Ինչպե՞ս բարձրացավ Սենատի դերը Հռոմեական հանրապետությունում։
🔹Ովքե՞ր էին օպտիմատներն ու պոպուլյարները, և ի՞նչ գաղափարական հակասություններ ունեին նրանք։
🔹 Հելլենիստական մշակույթն ինչպե՞ս ազդեց հռոմեական գրական-մշակութային կյանքի վրա։
🔹Ի՞նչ լեզվով և ի՞նչ թեմաներով սկսեցին ստեղծագործել հռոմեացի հեղինակները։
🔹Ո՞վ էր Գատոն Ցենզորը, և ի՞նչ գաղափարաբանություն ուներ նրա «Երկրագործության մասին» աշխատությունը։
🔹Ինչպե՞ս կայացավ հռոմեացիների առաջին «հանդիպումը» փիլիսոփայական մտքի հետ։
🔹Հետագայում փիլիսոփայական ո՞ր ուղղությունը լայն տարածում գտավ Հռոմում։
Հին Հռոմի պատմությունը պատմական «աշխատանոց» է: Այնտեղ են ձև ստացել քաղաքական, տնտեսական, հոգեբանական, կրոնական և ընկերային իրողություններ, որոնք ժառանգվել են հետագա քաղաքակրթությունների կողմից։
Ալբերտ Ստեփանյանի «Հռոմեական հանրապետություն» բացառիկ հաղորդաշարի դասախոսությունները պատմում են հին Հին Հռոմի Հանրապետության ձևավորման, հաստատման, ընթացքի և անկման մասին։