ArmBionics ստարտափի համահիմնադիր Մարինա Դավթյանն ու Աննա Սահակյանը «Գիտության մարդիկ» հաղորդաշարի հերթական թողարկմանը զրուցում են հետևյալ թեմաների մասին․
🔹 Ինչպե՞ս առաջացավ գիտության հանդեպ հետաքրքրությունը Մարինա Դավթյանի կյանքում։
🔹 Ինչո՞ւ ընտրեց հենց բժշկական համալսարանը։
🔹 Ուսանողական տարիներին ի՞նչ հետազոտական ծրագրերի է մասնակցել երիտասարդ գիտնականը։
🔹 ArmBionics ստարտափն ինչպե՞ս է օգնում Մարինային բավարարելու իր մյուս հետաքրքրությունները։
🔹Ի՞նչ գործունեություն է ծավալում ArmBionics ստարտափը։
«Գիտության մարդիկ» հաղորդաշարը հարցազրույցների շարք է Հայաստանի գիտնականների հետ։ Շարքի հյուրերը պատմում են իրենց մասնագիտական ընտրությունից, գիտական գործունեությունից ու հետաքրքրություններից։