Հնդկաստան-Պակիստան հակամարտության պատմական ընթացքը Կոնֆլիկտներ շարքի վերջին թողարկմանը ներկայացնում է քաղաքագետ Միքայել Զոլյանը։
🔹Ինչո՞ւ է Հնդկաստան-Պակիստան կոնֆլիկտը աշխարհի ամենավտանգավոր հակամարտություններից մեկը։
🔹Անցյալում ի՞նչն էր միավորում Հնդկաստանում ապրող ժողովուրդներին։
🔹Ինչպե՞ս է ձևավորվել հինդուիզմը, և ի՞նչ այլ կրոններ են առաջացել հինդուիզմից։
🔹Պատմական ի՞նչ արմատներ ունի Հնդկաստանի և Պակիստանի միջև ծավալված կոնֆլիկտը։
🔹Հնդկաստանի տարածքում ինչպե՞ս տարածվեց իսլամը։
🔹Բրիտանական նվաճումներն ինչպե՞ս ազդեցին Հնդկաստանի վրա։
🔹Հնդկաստանի ներսում առկա ի՞նչ խնդիրներից ու հակասություններից օգտվելով բրիտանական ուժերը կարողացան նվաճել Հնդկաստանը։
🔹Ինչպե՞ս էին սովորաբար ավարտվում բրիտանացիների դեմ ապստամբությունները Հնդկաստանի բնակիչների համար։
🔹Ի՞նչ նպատակներ էին հետապնդում։ Հնդկաստանում 20-րդ դարասկզբին նոր թափ հավաքած ապստամբությունները։
🔹Ո՞րն էր Մահաթմա Գանդիի մշակած ոչ բռնի քաղաքական պայքարի էությունը։
🔹Մուսուլմանական լիգան ի՞նչ պահանջներ ուներ Հնդկաստանից։
🔹Ե՞րբ և ի՞նչ պայմաններում անկախացան Հնդկաստանն ու Պակիստանը։
🔹Ինչպե՞ս էր ընթանում Պակիստանում հինդուների և Հնդկաստանում մուսուլմանների տարհանումը։
🔹Մահաթմա Գանդին ի՞նչ դիրքորոշում ուներ մուսուլմանատյացության վերաբերյալ։
🔹Ո՞վ սպանեց Մահաթմա Գանդիին և ինչո՞ւ։
🔹Ի՞նչ տարածք էր Քաշմիրը, և դեմոգրաֆիական ի՞նչ պատկեր էր այնտեղ։
🔹Ինչո՞ւ Քաշմիրը դարձավ Հնդկաստանի և Պակիստանի հիմնական կռվախնձորը։
🔹Ինչպե՞ս ավարտվեցին Հնդկաստանի և Պակիստանի միջև առաջին և երկրորդ պատերազմները։
🔹Մինչեւ 2019 թ. Ջամմու և Քաշմիր նահանգն ի՞նչ կարգավիճակ ուներ Հնդկաստանում, և ի՞նչ փոխվեց 2019-ից հետո։
🔹Ի՞նչ տարածք էր Արևելյան Բենգալիան։
🔹Ինչպե՞ս Պակիստանն արձագանքեց Արևելյան Բենգալիայի անկախացմանն ու նոր պետության` Բանգլադեշի ձևավորմանը։
🔹Ինչո՞ւ տեղի ունեցավ Պակիստանի և Հնդկաստանի միջեւ 3-րդ պատերազմը, և ինչպե՞ս ավարտվեց այն։
🔹Արևմուտքն ինչպե՞ս արձագանքեց Բանգլադեշում Պակիստանի գործած բարբարոսություններին։
🔹Միջուկային զենքի գործոնն ինչպե՞ս է ազդել այս հակամարտության վրա։
🔹Ինչպե՞ս են ապրում Պակիստանում մնացած հինդուներն ու Հնդկաստանում մնացած մուսուլմանները ներկայումս։
🔹Ներկայումս ի՞նչ գաղափարախոսությամբ քաղաքական ուժ է իշխում Հնդկաստանում։
🔹Ինչպե՞ս են Պակիստան-Չինաստան հարաբերություններն ազդում կոնֆլիկտի վրա։
«Կոնֆլիկտներ» հաղորդաշարի ընթացքում քաղաքագետ Միքայել Զոլյանը խոսում է այն հակամարտությունների մասին, որոնք մեծ ազդեցություն են թողել ներկայիս աշխարհակարգի ձևավորման վրա։
:ԲունTV-ն չի աջակցում հակամարտության որևէ կողմի։
Հաղորդումը հիմնված է գիտական փաստերի վրա և ունի բացառապես կրթական բնույթ։