Ռուսաստան-Ուկրաինա կոնֆլիկտի պատմական ակունքների, Կիևյան Ռուսիայի կազմավորման, Խորհրդային շրջանի և հակամարտության ներկայիս փուլի մասին Կոնֆլիկտներ հաղորդաշարի հերթական թողարկմանը խոսում է պատմաբան Միքայել Զոլյանը։
Հակամարտության պատմությունը
🔹Ինչպե՞ս են մեկնաբանում Կիևյան Ռուսիայի պատմությունը Ռուսաստանը և Ուկրաինան։
🔹Ե՞րբ է կազմավորվել Կիևյան Ռուսիան, և ի՞նչ տարածքներ էր ընդգրկում այն։
🔹Էթնիկ ի՞նչ պատկանելություն ունեին Կիևյան Ռուսիայի բնակիչները, և ի՞նչ լեզվով էին խոսում նրանք։
🔹Ի՞նչ հետևանքներ են ունենում մոնղոլների արշավանքները Կիևյան Ռուսիայի համար 13-րդ դարում։
🔹Կիևյան Ռուսիայի ո՞ր հատվածն է մնում մոնղոլների տիրապետությունից դուրս։
🔹Ներկայիս ո՞ր պետությունների տարածքներն էին մտնում 14-րդ դարում կազմավորված Լիտվայի մեծ դքսության կազմում։
🔹Ինչպե՞ս ձևավորվեց Ռեչ Պոսպոլիտա դաշնությունը, որքա՞ն ձգվեց այդ պետության պատմությունը։
🔹Ուկրաինայի ո՞ր հատվածի վրա ազդեցություն ուներ Ղրիմի խանությունը։
🔹Ովքե՞ր էին կոզակներն ու հետմանները։
🔹Ի՞նչ էր կատարվում Կիևյան Ռուսիայի արևելյան մասում՝ ներկայիս Ռուսատանում, մոնղոլների տիրապետության հաստատումից հետո։
🔹Ի՞նչ պայմաններում է ձևավորվում ռուսական պետականությունը։
🔹Ըստ ռուսական պատմագրության՝ ինչո՞ւ էին ուկրաինացիներն ապստամբել լեհերի դեմ։
🔹Իրականում ինչո՞ւ էին ուկրաինացիներն ապստամբել։
🔹Ինչո՞ւ են ուկրաինական ուժերն ընդունում Ռուսատանի գերիշխանությունը։
🔹Ներկայիս Ուկրաինայի ո՞ր հատվածները մտան Ռուսաստանի կազմի մեջ։
🔹18-րդ դարում ի՞նչ մասերի բաժանվեց Լեհաստանը։
🔹Ի՞նչ պայմաններում էին ապրում ուկրաինացիները Ռուսական կայսրությունում։
🔹Ի՞նչ կարգավիճակ ուներ ուկրաիներենն այնտեղ։
🔹Ինչո՞ւ են աքսորում, ապա բանտարկում Տառաս Շևչենկոյին։
🔹Ի՞նչ հետևանքներ է ունենում Առաջին աշխարհամարտից հետո անկախ պետություն ստեղծելու փորձը Ուկրաինայի համար։
🔹Ուկրաինական բոլշևիզմի հանդեպ ի՞նչ դիրքորոշում ունեին Վլադիմիր Լենինը և Իոսիֆ Ստալինը։
🔹Ե՞րբ տեղի ունեցավ Հոլոդոմորը, և քանի՞ մարդ զոհ գնաց այդ աղետին։
🔹Ի՞նչ իրավիճակ էր Ուկրաինայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
🔹Արևմտյան Ուկրաինան ինչպե՞ս անցավ ԽՍՀՄ կազմի մեջ։
🔹Ո՞վ էր Ստեփան Բանդերան։
🔹 Ինչպիսի՞ն են Բանդերայի մասին ընկալումները ներկայիս Ռուսատանում և Ուկրաինայում։
🔹Ինչպե՞ս Չեռնոբիլի աղետն ազդեց Ուկրաինայի վրա։
🔹ԽՍՀՄ արձագանքն աղետին ինչպե՞ս նպաստեց Ուկրաինայում հակախորհրդային տրամադրությունների զարգացմանը։
Հակամարտությունը ԽՍՀՄ փլուզումից հետո
🔹ԽՍՀՄ փլուզումից հետո ի՞նչ հարցերում հակասություններ կային Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։
🔹Ինչի՞ մասին էր Բուդապեշտի հուշագիրը։
🔹Ինչո՞ւ 21-րդ դարում նորից սրվեցին Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունները։
🔹Ի՞նչ հակասություններ կային Ուկրաինայի երբեմնի նախագահ Վիկտոր Յուրչենկոյի և պաշտոնական Մոսկվայի միջև։
🔹Ինչպե՞ս Յանուկովիչը հաղթեց 2010 թ. նախագահական ընտրություններում։
🔹Ի՞նչ քաղաքականություն էր վարում Յանուկովիչը նախագահ դառնալուց հետո։
🔹Ինչո՞վ ավարտվեց «Արժանապատվության հեղափոխությունը» Ուկրաինայում։
🔹Ի՞նչ պայմաններում Ղրիմը հայտարարվեց Ռուսաստանի մաս։
🔹Արևմուտքն ինչպե՞ս արձագանքեց Ղրիմի` Ռուսաստանին բռնակցմանը։
🔹Ինչպե՞ս ավարտվեցին ռուս-ուկրաինական ռազմական գործողությունները Պետրո Պորոշենկոյի իշխանության շրջանում։
🔹Ի՞նչ հետևանքներ ունեցան Մինսկի համաձայնագրերն Ուկրաինայի համար։
🔹Ի՞նչ ընթացք ստացավ հակամարտությունը Վոլոդիմիր Զելենսկու իշխանավարումից հետո։
«Կոնֆլիկտներ» հաղորդաշարի ընթացքում քաղաքագետ Միքայել Զոլյանը խոսում է այն հակամարտությունների մասին, որոնք մեծ ազդեցություն են թողել ներկայիս աշխարհակարգի ձևավորման վրա։
:ԲունTV-ն չի աջակցում հակամարտության որևէ կողմի։
Հաղորդումը հիմնված է գիտական փաստերի վրա և ունի բացառապես կրթական բնույթ։