Play Video
Անկախության հանրաքվե

🔹1991 թ․ հունվարին ՀՀ Գերագույն խորհուրդը Միութենական հանրաքվեի մասին ի՞նչ հայտարարություն է ընդունում։
🔹Ինչպե՞ս է Միութենական հանրաքվեին արձագանքում Վրաստանը։
🔹Ինչո՞ւ էր կարևոր Նաիրիտի վերագործարկումը։
🔹Ո՞րն էր ԳԽ իրազեկման և վերլուծության բաժնի գործառույթը։
🔹Ո՞վ է նշանակվում այդ բաժնի տնօրեն։
🔹Ինչպե՞ս էր Արևմուտքն արձագանքում նախկին ԽՍՀՄ հանրապետությունների անկախացմանը։
🔹Ի՞նչ կետերի է անդրադառնում Զբիգնև Բժեզինսկու «Խորհրդային միության անկումը» հոդվածը։
🔹Ինչպե՞ս է այդ հոդվածն ազդում միութենական հանրապետությունների անկախացման հանդեպ Արևմուտքի ունեցած վերաբերմունքի վրա։
🔹Ինչո՞ւ էին հայ զորակոչիկները հրաժարվում ծառայության մեկնել ԽՍՀՄ հեռավոր շրջաններ։
🔹Հայաստանի համար ինչո՞ւ էր օրակարգային սեփական զինված ուժերի ստեղծումը։
🔹Ինչո՞ւ էին շատացել զորակոչից խուսափելու և դասալքության դեպքերն այդ շրջանում։
🔹Ինչպե՞ս էր դասալքության դեպքերին արձագանքել Վազգեն Սարգսյանը։
🔹Բանակում ծառայելու հարցում ինչպիսի՞ դիրքորոշում ուներ ԱԻՄ-ը։
🔹Ինչո՞ւ էին որոշ մարդիկ մտահոգված Անկախության հանրաքվե անցկացնելու որոշումից։
🔹ՀՀ իշխող վերնախավն ինչպե՞ս էր բացատրում Անկախության հանրաքվեի դերը Ղարաբաղի հարցում։
🔹Ի՞նչ պայմաններում է որոշվում Հայաստանում Անկախության հանրաքվե անցկացնել։

«Արխիվ. անկախացում» հաղորդաշարը Խորհրդային Միության վերջին տարիների և Հայաստանի անկախության հռչակման մասին է։ Ժամանակագրական առումով այն սկսվում է 1985 թվականից, երբ ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար է դառնում Միխայիլ Գորբաչովը։ Նրա նախաձեռնած Վերակառուցման գործընթացն էլ դառնում է Խորհրդային Միության փլուզման սկիզբը, և որպես հետևանք՝ միութենական հանրապետությունների անկախության հռչակումը։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search