Play Video
Հյուսիսային Իռլանդիա | Կոնֆլիկտներ

🔹Ի՞նչ ընդհանրություններ ունեն Հյուսիսային Իռլանդիայի կաթոլիկներն ու բողոքականները, և ո՞ր հարցերում են դրսևորվում նրանց հակասությունները։
🔹Հյուսիսային Իռլանդիայի կաթոլիկներն ու բողոքականները քաղաքական ի՞նչ պատկերացումներ ունեն տարածքի ապագայի վերաբերյալ։
🔹Ինչո՞ւ է սխալ Հյուսիսային Իռլանդիայի կոնֆլիկտը կրոնական համարելը։
🔹Հյուսիսային Իռլանդիայի կոնֆլիկտի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի պաշտոնական Լոնդոնը։
🔹Ի՞նչ բնույթի էր Իռլանդիայի Հանրապետության օգնությունը Հյուսիսային Իռլանդիայի կաթոլիկներին։
🔹Ե՞րբ է ծագել հակամարտությունը Իռլանդիայի և Միացյալ Թագավորության միջև։
🔹Ի՞նչ հետևանքներ ունեցավ հակամարտության համար Անգլիայի՝ կաթոլիկ աշխարհից առանձնանալը։
🔹Ե՞րբ Իռլանդիան կորցրեց անկախությունը։
🔹Ի՞նչ պայմաններում էին կաթոլիկ իռլանդացիներն ապրում Բրիտանական պետության կազմում։
🔹Ի՞նչ պայմաններում և ե՞րբ իռլանդացիները կորցրին իրենց լեզուն, և ներկայումս ի՞նչ լեզվով են հաղորդակցվում նրանք։
🔹Ի՞նչ հետևանքներ ունեցավ բրիտանական իմպերիալիզմը Իռլանդիայի համար։
🔹Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան 1916 թվականին։
🔹Ի՞նչ հետևանքներ ունեցավ Բրիտանիայի կողմից Զատիկի ապստամբության առաջնորդներին մահապատժի ենթարկելը։
🔹Ի՞նչ փոխզիջումներով ավարտվեց Իռլանդիայի անկախության պատերազմը։
🔹Ինչո՞ւ Իռլանդիայում քաղաքացիական պատերազմ սկսվեց։
🔹Ինչպե՞ս Հյուսիսային Իռլանդիան դարձավ քաղաքական առանձին միավոր։
🔹Որքա՞ն տարածք և բնակչություն ունի Հյուսիսային Իռլանդիան։
🔹Կրոնական ինչպիսի՞ պատկեր է Հյուսիսային Իռլանդիայում։
🔹Ինչո՞ւ էին Հյուսիսային Իռլանդիայի կաթոլիկները դժգոհ իրենց կարգավիճակից, և ի՞նչ պահանջներ ունեին նրանք։
🔹Իռլանդական հեղափոխական բանակը քաղաքական ինչպիսի՞ հայացքներ ուներ։
🔹1960-70-ականների ներքաղաքական բախումները ի՞նչ հետևանքներ ունեցան Հյուսիսային Իռլանդիայում։
🔹Ինչո՞ւ են 1972 թվականի իրադարձությունները Արյունոտ կիրակի անունը ստացել։
🔹Բրիտանիայի կառավարությունն ինչպե՞ս արձագանքեց Արյունոտ կիրակի անունը ստացած դեպքերին։
🔹Որքա՞ն տևեց այդ արյունալի դեպքերի քննությունը, և ինչպիսի՞ն էր վերջնական եզրահանգումը։
🔹Ի՞նչ էր ենթադրում Սանինգ Դելյի համաձայնագիրը, և ինչո՞ւ այն չաշխատեց։
🔹Ինչո՞ւ էին կաթոլիկ իռլանդացիները ատում Մարգարետ Թեթչերին։
🔹Ի՞նչ արդյունքներ տվեց կաթոլիկների կազմակերպած հացադուլը այդ տարիներին։
🔹Ի՞նչ սկզբունքներ էին ընկած Ավագ Ուրբաթի համաձայնության հիմքում։
🔹Սենտ Էնդրյուսի համաձայնագով ո՞ր երկու ուժերը կոալիցիոն կառավարություն ձևավորեցին Հյուսիսային Իռլանդիայում։

«Կոնֆլիկտներ» հաղորդաշարի ընթացքում քաղաքագետ Միքայել Զոլյանը խոսում է այն հակամարտությունների մասին, որոնք մեծ ազդեցություն են թողել ներկայիս աշխարհակարգի ձևավորման վրա։

:ԲունTV-ն չի աջակցում հակամարտության որևէ կողմի։
Հաղորդումը հիմնված է գիտական փաստերի վրա և ունի բացառապես կրթական բնույթ։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search