ՀՌԿԿ-ում հետազոտական ծրագրերի ավագ օգնական, ԵՊՀ դասախոս և ասպիրանտ Սրբուհի Միչիկյանն ու Աննա Սահակյանը «Գիտության մարդիկ» հաղորդաշարի հերթական թողարկմանը զրուցում են հետևյալ թեմաների շուրջ.
🔹Ի՞նչ ճանապարհ է անցել սոցիոլոգիան՝ մինչև առանձին գիտակարգ համարվելը։
🔹Ի՞նչ կրթություն է ստացել Սրբուհի Միչիկյանը Հայաստանում և արտերկրում։
🔹Որո՞նք են Սրբուհի Միչիկյանի հետազոտական հետաքրքրությունները, և ի՞նչ հետազոտություններ է իրականացրել նա։
«Գիտության մարդիկ» հաղորդաշարը հարցազրույցների շարք է Հայաստանի գիտնականների հետ։ Շարքի հյուրերը պատմում են իրենց մասնագիտական ընտրությունից, գիտական գործունեությունից ու հետաքրքրություններից։