Հայաստանյան գյուղական համայնքների զարգացման հեռանկարների մասին խոսելիս պետք է հաշվի առնել վարչատարածքային բարեփոխումների հայեցակարգը, համաձայն որի` 2021 թ. պաշտոնապես ավարտվել է համայնքների խոշորացման գործընթացը։
🔹Համայնքների խոշորացման գործընթացին ինչպե՞ս են արձագանքել գյուղաբնակները։
🔹Որո՞նց են հիմնական դժգոհությունները խոշորացման գործընթացից։
🔹Ի՞նչ սպասելիքներ ունեն գյուղաբնակները գյուղի ապագայի վերաբերյալ։
🔹Գյուղաբնակների զգալի մասն ինչպիսի՞ ղեկավար է ցանկանում տեսնել իր համայնքի համար։
Գյուղականության ճգնաժամ շարքը նվիրված է գյուղականության թեմային և Հայաստանում գյուղի, գյուղացու և գյուղական կյանքի արդիական խնդիրներին։ Շարքը հիմնված է Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի, Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի համագործակցությամբ իրականացված «Գյուղականության Ճգնաժամը Հայաստանում» հետազոտության վրա։