Play Video
Չեչնիա | Կոնֆլիկտներ

🔹Ե՞րբ և որտեղի՞ց է սկիզբ առել ռուս-չեչենական հակամարտությունը։
🔹Հյուսիսային Կովկասի բնակիչների բռնի տեղահանությունը պատմական ի՞նչ հետք թողեց չեչենների վրա։
🔹Ի՞նչ ճակատագիր ունեցած Չեչեն-ինգուշական ինքնավար հանրապետությունը ԽՍՀՄ կազմում։
🔹Ի՞նչ հիմնավորմամբ Ստալինը չեչեններին և ինգուշներին աքսորեց դեպի Կենտրոնական Ասիա, և ո՞րն էր այդ քայլի իրական դրդապատճառը։
🔹ԽՍՀՄ փլուզումից հետո ի՞նչ տրամադրություններ էին Ռուսաստանում գտնվող ինքնավար հանրապետություններում։
🔹Որքանո՞վ ՌԴ նախագահ Բորիս Ելցինը կարողացավ հանդարտեցնել այդ անջատողական տրամադրությունները։
🔹ԽՍՀՄ փլուզման պահին ի՞նչ տարածք և բնակչություն ուներ Չեչեն-ինգուշական ինքնավար հանրապետությունը։
🔹Չեչնիան ե՞րբ անջատվեց Ինգուշիայից և անկախություն հռչակեց ՌԴ-ից։
🔹Ո՞ վ էր Չեչնիայի չճանաչված հանրապետության ղեկավար Ջոխար Դուդաևը։
🔹Միջազգային հանրությունը ի՞նչ դիրքորոշում ուներ Չեչնիայի անկախության վերաբերյալ։
🔹Ինչպե՞ս սկսվեց առաջին Չեչենական պատերազմը և ի՞նչ հանգամանքներով ուղեկցվեց։
🔹Ռուսաստանում ի՞նչ հակասություններ կային ուժայինների և իրավապաշտպանների ու լրագրողների միջև։
🔹Ի՞նչ ելքով և ի՞նչ պայմաններով ավարտվեց պատերազմը։
🔹Ի՞նչ իրավիճակ էր տիրում Չեչնիայում պատերազմի ավարտից հետո։
🔹Ի՞նչ ուժեր ակտիվացան և սկսեցին մեծ ազդեցություն ունենալ պատերազմից հետո։
🔹Ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում սկսվեց Չեչենական երկրորդ պատերազմը։
🔹1999 թ․ սեպտեմբերին ՌԴ մի շարք քաղաքների ահաբեկչության մեջ ՌԴ գաղտնի ծառայություններին մեղադրելու ի՞նչ հիմքեր կային։
🔹Ինչպիսի՞ ընթացք և ավարտ ունեցավ Չեչենական երկրորդ պատերազմը։
🔹Ինչպիսի՞ ռազմավարություն էր ընտրել Կրեմլը Չեչենական երկրորդ պատերազմում։
🔹Ներկայումս ինչպիսի՞ իրավիճակ է Չեչնիայում, ո՞վ է առաջնորդը, և ի՞նչ հարաբերություններ ունի ՌԴ ներկայիս իշխանությունների հետ։
🔹Որքանո՞վ է չեչենական հակամարտությունը լուծված, և ե՞րբ կարող է վիճակը կրկին պայթյունավտանգ դառնալ։

«Կոնֆլիկտներ» հաղորդաշարի ընթացքում քաղաքագետ Միքայել Զոլյանը խոսում է այն հակամարտությունների մասին, որոնք մեծ ազդեցություն են թողել ներկայիս աշխարհակարգի ձևավորման վրա։

:ԲունTV-ն չի աջակցում հակամարտության որևէ կողմի։
Հաղորդումը հիմնված է գիտական փաստերի վրա և ունի բացառապես կրթական բնույթ։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search