Նույն եկամուտն ունեցող երկու տնային տնտեսությունները կարող են տարբեր պատկերացումներ ունենալ այդ եկամուտի բավարար լինելու կամ չլինելու վերաբերյալ։ Ուստի երբ ուսումնասիրում ենք գյուղի սոցիալ-տնտեսական պայմանները, աղքատությունը, բարեկեցությունը, կարևոր է նայել ոչ միայն դրանք չափող օբյեկտիվ ցուցանիշներին, այլև սուբյեկտիվ ընկալումներին։
🔹Արդյո՞ք գյուղացիներն իրենք իրենք աղքատ են համարում։
🔹Ի՞նչ է իրենից ներկայացնում աղքատության մշակույթը։
🔹Ինչպիսի՞ն է գյուղաբնակների վերաբերմունքը գյուղական ենթակառուցվածքների և ծառայությունների հանդեպ։
🔹Ընդհանուր առմամբ ինչպիսի՞ն է գյուղաբնակների սուբյեկտիվ ինքնագնահատականը։
🔹Ի՞նչ է հարաբերական զրկումը։
Գյուղականության ճգնաժամ շարքը նվիրված է գյուղականության թեմային և Հայաստանում գյուղի, գյուղացու և գյուղական կյանքի արդիական խնդիրներին։ Շարքը հիմնված է Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի, Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի համագործակցությամբ իրականացված «Գյուղականության Ճգնաժամը Հայաստանում» հետազոտության վրա։