🔹Ինչպիսի՞ն էր վաղ հռոմեական թագավորական իշխանությունը։
🔹Ժառանգական իշխանության միտումը ե՞րբ սկսեց ի հայտ գալ։
🔹Թագավորի ինչպիսի՞ կերպարներ են ներկայացված հռոմեական տարեգրություններում։
🔹Ինչպիսի՞ն էին Հռոմուլոսի կերպարն ու հանդերձանքը, և ի՞նչ էին խորհրդանշում դրանք։
🔹Ի՞նչ հիմնական գործառույթներ ունեին թագավորները պատմական Հռոմում։
🔹Օրենքների իրագործման ի՞նչ մեխանիզմներ ուներ թագավորը։
🔹Ո՞ւմ էր վերապահված պատերազմ հայտատարելու և խաղաղություն կնքելու գործառույթը։
🔹Ովքե՞ր էին թագավորի գործակալները և ի՞նչ լիազորություններ ունեին։
🔹Ինչպե՞ս էր թագավորն իրացնում դատական իշխանությունը։
🔹Ինչպե՞ս էին կայանում թագավորի ընտրությունները։
Հին Հռոմի պատմությունը պատմական «աշխատանոց» է: Այնտեղ են ձև ստացել քաղաքական, տնտեսական, հոգեբանական, կրոնական և ընկերային իրողություններ, որոնք ժառանգվել են հետագա քաղաքակրթությունների կողմից։
Ալբերտ Ստեփանյանի «Հռոմեական հանրապետություն» բացառիկ հաղորդաշարի դասախոսությունները պատմում են հին Հին Հռոմի Հանրապետության ձևավորման, հաստատման, ընթացքի և անկման մասին։