Հակառակ ծնողների սպասումներին՝ Սմբատ Գևորգյանը բժշկություն-կենսաբանություն երկընտրանքում ընտրեց կենսաբանի մասնագիտությունը և այժմ «Դենովո Սայենսիս»-ում աշխատում է որպես հաշվողական կենսաբան։
🔹Ինչպե՞ս և ո՞ր տարիքում առաջացավ հետաքրքրությունը գիտության հանդեպ։
🔹Որտե՞ղ և ի՞նչ մասնագիտացմամբ է կրթություն ստացել։
🔹Ինչպե՞ս են նանոտեխնոլոգիաներն օգտագործվում բժշկության մեջ։
🔹Ի՞նչ գործունեություն է ծավալում ներկայումս։
«Գիտության մարդիկ» հաղորդաշարի հերթական թողարկմանը այս և այլ հարցերի շուրջ են զրուցում Աննա Սահակյանը և Սմբատ Գևորգյանը։
«Գիտության մարդիկ» հաղորդաշարը հարցազրույցների շարք է Հայաստանի գիտնականների հետ։ Շարքի հյուրերը պատմում են իրենց մասնագիտական ընտրությունից, գիտական գործունեությունից ու հետաքրքրություններից։