Play Video
6․ Համայնքների խոշորացման համատեքստը | Գյուղականության ճգնաժամը

Համայնքների խոշորացման գործընթացը մեկնարկել է 2016 թվականին։ Ծրագիրը սկսել են փորձնական փուլով, որով գնահատվել է պոտենցիալ արդյունավետությունը, այնուհետև այն շարունակվել է և ավարտվել 2021 թվականին։ Այս գործընթացը ՀՀ վարչատարածքային բարեփոխումների կարևորագույն մասն է կազմել։

🔹Ի՞նչ են վարչատարածքային բարեփոխումներն առհասարակ, և ինչո՞ւ են դրանք իրականացվում։
🔹Ի՞նչ է վարչական մասնատվածությունը։
🔹Համայնքների խոշորացման արդյունքում ներկայումս քանի՞ համայնք է ձևավորվել։
🔹Որո՞նք են եղել համայնքների խոշորացման գործընթացի նպատակները։

Գյուղականության ճգնաժամ շարքը նվիրված է գյուղականության թեմային և Հայաստանում գյուղի, գյուղացու և գյուղական կյանքի արդիական խնդիրներին։ Շարքը հիմնված է Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի, Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի համագործակցությամբ իրականացված «Գյուղականության Ճգնաժամը Հայաստանում» հետազոտության վրա։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search