🔹Տոհմիկ ժամանակաշրջանի հասարակության անդամն ինչո՞վ էր տարբերվում քաղաքացիական կառույցի անդամից։
🔹Ի՞նչ էին ցույց տալիս հռոմեացու անվան երեք բաղադրիչները։
🔹Որո՞նք էին հռոմեական քաղաքացու հիմնական իրավունքները։
🔹Ո՞ր հատկանիշներն ու արժեքներն էին կարևորվում հռոմեական հասարակությունում։
🔹Ո՞րն էր հռոմեական քաղաքացու սիմվոլը։
🔹Ի՞նչ բաժանում ունեին հռոմեական պետական, կրոնական, քրմական և ռազմական համակարգերը։
🔹Փիլիսոփայորեն ինչպե՞ս էր մեկնաբանվում հռոմեական հասարակության գրեթե բոլոր ոլորտների եռաշերտ բաժանումը։
Հին Հռոմի պատմությունը պատմական «աշխատանոց» է: Այնտեղ են ձև ստացել քաղաքական, տնտեսական, հոգեբանական, կրոնական և ընկերային իրողություններ, որոնք ժառանգվել են հետագա քաղաքակրթությունների կողմից։
Ալբերտ Ստեփանյանի «Հռոմեական հանրապետություն» բացառիկ հաղորդաշարի դասախոսությունները պատմում են հին Հին Հռոմի Հանրապետության ձևավորման, հաստատման, ընթացքի և անկման մասին։