Կոմունիստական կարգի փլուզումից հետո պետությունն այլևս չի կառավարում գյուղատնտեսական գործընթացներն ամբողջությամբ, բայց ամեն դեպքում որոշակի գործառույթներ և կարգավորումներ շարունակում են մնալ պետության տիրույթում։
🔹Ինչպիսի՞ն են գյուղ-պետություն հարաբերությունները։
🔹Ի՞նչ օրենքներով ու իրավական ակտերով է կարգավորվում Հայաստանի գյուղատնտեսության ոլորտը։
🔹Մեր երկրում առկա վարելահողերի ո՞ր հատվածը չի օգտագործվում։
🔹Ի՞նչն է վարելահողերի նկատելի մասի չօգտագործվելու հիմնական պատճառը։
🔹ՀՀ կառավարության 2019-2023 թթ․ ծրագիրն ինչպե՞ս է անդրադարձել այս հարցին։
🔹Ի՞նչ խոչընդոտներ են ի հայտ գալիս հողերի միավորման ու խոշորացման գործընթացում։
🔹Ինչո՞ւ է կարևոր պատշաճ գործող ագրարային խորհրդատվական համակարգ ունենալը։
🔹Ի՞նչ ռիսկեր և բացթողումներ կան գյուղատնտեսության կազմակերպման պետական ծրագրերում։
🔹Գյուղատնտեսության ոլորտում տարեկան մի քանի հարյուր միլիարդ դրամի ներդրումներն ինչո՞ւ չեն նպաստում գյուղերում աղքատության հաղթահարմանը։
Գյուղականության ճգնաժամ շարքը նվիրված է գյուղականության թեմային և Հայաստանում գյուղի, գյուղացու և գյուղական կյանքի արդիական խնդիրներին։ Շարքը հիմնված է Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի, Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի համագործակցությամբ իրականացված «Գյուղականության Ճգնաժամը Հայաստանում» հետազոտության վրա։