🔹Ինչպե՞ս էր համալրվում սենատը։
🔹Ո՞րն էր պաշտոնական հիերարխիայի առանձնահատկությունը Հռոմում։ Ո՞ւմ էին ենթակա հիերարխիայի բոլոր պաշտոնյաները։
🔹Հասարակական ո՞ր ոլորտների ղեկավարումն էին ստանձնում մանր պաշտոնյաները։
🔹Որո՞նք էին քրմության դասերը Հռոմում, և ի՞նչ գործառույթ էր իրականացնում նրանցից յուրաքանչյուրը։
🔹Որո՞նք էին գլխավոր աստվածությունները Հռոմեական հանրապետությունում։
🔹Ինչպիսի՞ն էր բանակի կառուցվածքը Հռոմեական հանրապետությունում։
Հին Հռոմի պատմությունը պատմական «աշխատանոց» է: Այնտեղ են ձև ստացել քաղաքական, տնտեսական, հոգեբանական, կրոնական և ընկերային իրողություններ, որոնք ժառանգվել են հետագա քաղաքակրթությունների կողմից։
Ալբերտ Ստեփանյանի «Հռոմեական հանրապետություն» բացառիկ հաղորդաշարի դասախոսությունները պատմում են հին Հին Հռոմի Հանրապետության ձևավորման, հաստատման, ընթացքի և անկման մասին։