Խորհրդային անցյալը ի՞նչ հետք է թողել մարդկանց՝ գյուղատնտեսությունից ունեցած ակնկալիքների և պատկերացումների վրա։
Հիմնականում ո՞ր գյուղացիներն են կողմ հողերի և անասունների կոլեկտիվացմանը։
Ինչո՞ւ է գյուղացիների մեծ մասը ձգտում գյուղատնտեսական տեխնիկայի կոլեկտիվացման։
Որո՞նք են գյուղատնտեսությամբ զբաղվելու հիմնական դժվարությունները։
Պետությունից ի՞նչ ակնկալիքներ ունի գյուղացին։
Որո՞նք են գյուղատնտեսական գործունեության դադարեցման հիմնական նախապայմանները։
Գյուղականության ճգնաժամ շարքը նվիրված է գյուղականության թեմային և Հայաստանում գյուղի, գյուղացու և գյուղական կյանքի արդիական խնդիրներին։ Շարքը հիմնված է Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի, Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի համագործակցությամբ իրականացված «Գյուղականության Ճգնաժամը Հայաստանում» հետազոտության վրա։