Play Video
11․ ՀՀ Անկախության հռչակագիրը | Արխիվ․ անկախացում

🔹Ի՞նչ մարտահրավերների առջև էր կանգնած Հայաստանի նոր ձևավորված իշխանությունը 1990 թ․ կեսերին։
🔹Ո՞ր գործոններն էին հանգեցրել երկրում առկա ներքին անկայունությանն ու հանցագործությունների թվի կտրուկ աճին։
🔹Նույն թվականի օգոստոսի 8-ին ի՞նչ բովանդակության նամակ է ՀՀ ԳԽ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ուղղում Գորբաչովին։
🔹Նույն ժամանակ ինչպիսի՞ն էր իրավիճակը Նոյեմբերյանի շրջանում։
🔹Նոյեմբերյանում գլուխ բարձրացրած լարված իրավիճակի մասին ի՞նչ դիրքորոշում ուներ ՀՀ ԳԽ նախագահը։
🔹Ո՞րն էր Լևոն Տեր-Պետրոսյանի՝ անօրինական զինված կազմավորումները զինաթափելու պայմանը Գորբաչովին։
🔹Ո՞րն էր ՆԳՆ-ին կից Հատուկ գնդի ստեղծման շարժառիթը։
🔹Ահաբեկչական ի՞նչ գործողություններ էր իրականացնում Հայոց ազգային բանակ կոչվող զինված կռույցը։
🔹1990 թ․ օգոստոսին ի՞նչ պայմաններում է լուծարվում ՀԱԲ-ը։
🔹Հայաստանի անկախության հռչակագրի ի՞նչ տարբերակներ էին շրջանառվում։
🔹 Ի՞նչ պայմանական անվանումներ ունեին հռչակագրի տարբերակները, և ի՞նչ կետերում այդ տարբերակները միմյանց նկատմամբ հակասություններ ունեին։
🔹Ձայների ի՞նչ համամասնությամբ է ընդունվում ՀՀ անկախության հռչակագրի ՀՀՇ առաջարկած տարբերակը։
🔹Հռչակագրի փաստաթուղթը ի՞նչ էր ուղենշում մեր երկրի ապագայի համար։

«Արխիվ. անկախացում» հաղորդաշարը Խորհրդային Միության վերջին տարիների և Հայաստանի անկախության հռչակման մասին է։ Ժամանակագրական առումով այն սկսվում է 1985 թվականից, երբ ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար է դառնում Միխայիլ Գորբաչովը։ Նրա նախաձեռնած Վերակառուցման գործընթացն էլ դառնում է Խորհրդային Միության փլուզման սկիզբը, և որպես հետևանք՝ միութենական հանրապետությունների անկախության հռչակումը։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search