50-60-ական թթ. հատկապես արևմտյան երկրներում տեղի էր ունենում հին հասարակության ձևափոխման կամ կազմաքանդման գործընթաց, որն ուղեկցվում էր հակապատերազմական կոչերով, հեղափոխության փորձերով, փոքրամասնությունների իրավունքների բարձրաձայնմամբ….և այդ ամենի երաժշտական ուղեկցորդը ռոքն էր։
«Քաղաքը դարերի սահմանագծին» ֆիլմը հայկական ռոքի զարգացման, 90-ականների ռոք փառատոնի և underground կյանքի մասին է.
🔹 Առաջին ծանոթությունը հայ ռոքերների հետ. Սևադա Պետրոսյան,
🔹 Ռոքը բողոքի արտահայտչամիջոց,
🔹 Woodstock festival,
🔹 Ռոքը ԽՍՀՄ - ում,
🔹 «Առաքյալներ» խումբը,
🔹 90-ականների ռոք համերգների և «տուսովկաների» մասին. Վահագն «Չոռտ» Մամյան և Միքայել Զոլյան,
🔹 Ինչպե՞ս էին ճարվում ռոք սկավառակները,
🔹 Առաջին համերգները ՆՓԱԿ-ում,
🔹 Համահայաստանյան Ռոք փառատոնի մտահղացումը,
🔹 Alter Ego խմբի կազմավորումը,
🔹 Հովանավորների և անհրաժեշտ սարքավորումների փնտրտուք,
🔹«Բամբիռը» բացում է փառատոնը,
🔹 «Լավ էլի»-ի Մհերը
Վանաձոր-Երևան կոնտրաստի, աղջիկներին գերելու և ավելի լուրջ բաների մասին,
🔹 Հայաստանի biker-ների ասոցիացիան` ռոք փառատոնին,
🔹 Երևանի առաջին ռոք ակումբը,
🔹 Ամեն ինչ վատ է լինելու կամ առաջին ռոք փառատոնից 25 տարի անց։