🔹Ինչպե՞ս և ո՞ր տարիքում ի հայտ եկավ ֆրանսերենի հանդեպ սերը Հայկ Մելիքյանի կյանքում։
🔹Լեզվամշակութային ի՞նչ ազդեցություն է ունեցել ֆրանսերենը Հայկ Մելիքյանի մասնագիտական գործունեության ընթացքում։
🔹Ինչպե՞ս և ո՞ր տարիքում Հայկ Մելիքյանը մասնագիտության հարցում կողմնորոշվեց։
🔹Բա՞րդ են արդյոք դաշնակահար դառնալու ուղին և ընթացքը, թե՞ ամեն դեպքում հաճելի։
🔹Օրինաչա՞փ է արդյոք ժամանակակից դասական երաժշտության հանդեպ հանդիսատեսի պակաս հետաքրքրվածությունը։
🔹Ինչպե՞ս է երաժշտությունն ազդել Հայկ Մելիքյանի աշխարհընկալման վրա։
🔹Ինչպե՞ս է արտահայտվում ֆրանսիացի կոմպոզիտորների հանդեպ հետաքրքրությունը Հայկ Մելիքյանի գործունեության մեջ։
🔹Ինչպե՞ս և ում կողմից կազմակերպվեցին Երևանի բոլոր երաժշտական դպրոցներում Հայկ Մելիքյանի անցկացրած վարպետության դասերը։
🔹Ի՞նչ սկզբունքով են հիմնադրվել «1900+» և «2000+» երաժշտական նախագծերը, և ո՞րն է այս նախագծերի հիմնական նպատակը։
🔹Ինչպե՞ս է իրականացվում ժամանակակից ֆրանսիացի կոմպոզիտորների «բացահայտումը»։
🔹Որո՞նք են դաշնակահարի ամենասիրելի և ոչ այնքան սիրելի ֆրանսերեն բառերը։
«Բուն զրույց.ֆրանկոֆոնիա» հաղորդաշարի հերթական թողարկմանը այս հարցերի շուրջ են զրուցում Արփի Նանյանը և երաժիշտ, դաշնակահար Հայկ Մելիքյանը։
Ինչպե՞ս է Հայաստանը կապիտալացնում Ֆրանկոֆոնիան։ Ո՞րն է Ֆրանկոֆոնիայի դերը Հայաստանի զարգացման գործում։ Սրանք են այն հարցերը, որոնց անդրադառնում ենք «Բուն զրույց․ֆրանկոֆոնիա» հաղորդմանը զարգացման տարբեր ծրագրերում ներգրավված մեր ֆրանսախոս հյուրերի հետ։