14.Ֆրանկոֆոնիան և ֆրանկոֆոն մամուլը | Բուն զրույց․ ֆրանկոֆոնիա

🔹 Ինչո՞ւ և ինչպե՞ս ֆրանսերենն իր ուրույն տեղը զբաղեցրեց Զառա Նազարյանի կյանքում,
🔹 Ի՞նչ դեր ունի լեզուն ֆրանկոֆոնիայի համատեքստում,
🔹 Որքանո՞վ է Հայաստանը ֆրանկոֆոն, և որքանո՞վ՝ ֆրանսերենը պարզապես սիրող և ֆրանսախոսներին նախապատվություն տվող երկիր,
🔹 Ի՞նչ առաջընթաց է գրանցել Հայաստանը Ֆրանկոֆոնիայի անդամ երկիր դառնալուց ի վեր,
🔹 Ի՞նչը դրդեց Զառա Նազարյանին ընդունվել Բարձրագույն Կառավարման դպրոց,
🔹 Որքանո՞վ է բարդ այդ դպրոցում սովորելը, և ի՞նչ սահմանափակումներ կան,
🔹 Ե՞րբ և ինչպե՞ս հիմնադրվեց ”Courrier d’Erevan’ -ը՝ առաջին և միակ հայկական ֆրանսալեզու լրատվամիջոցը,
🔹 Որո՞նք են լրատվամիջոցի հիմնական նպատակներն ու առաքելությունները,
🔹 Ովքե՞ր են լրատվամիջոցի պոտենցիալ ընթերցողները,
🔹 Ի՞նչ կարող են հայկական լրատվամիջոցները սովորել ֆրանսիական լրատվամիջոցներից, և հակառակը,
🔹 Ո՞րն է Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության հիմնական առաքելությունը,
🔹 Ֆրանկոֆոնիայի հետ կապված ի՞նչ նոր նախագծեր սպասել Հայաստանում,
🔹 Ինչպե՞ս կարող է ֆրանսերենն ավելի ճանաչելի և մասսայական դառնալ անգլերենի ներկայիս գերիշխանության պայմաններում։

«Բուն զրույց.ֆրանկոֆոնիա» հաղորդաշարի հերթական թողարկմանը այս հարցերի շուրջ են զրուցում Արփի Նանյանը և ”Courrier d’Erevan”-ի հիմնադիր տնօրեն,
Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության գլխավոր քարտուղար, «Վեոլիա ջուր» ընկերության հաղորդակցական կապերի պատասխանատու, Ֆրանսիայի Բարձրագույն Կառավարման Դպրոցի շրջանավարտ Զառա Նազարյանը։

Ինչպե՞ս է Հայաստանը կապիտալացնում Ֆրանկոֆոնիան։ Ո՞րն է Ֆրանկոֆոնիայի դերը Հայաստանի զարգացման գործում։ Սրանք են այն հարցերը, որոնց անդրադառնում ենք «Բուն զրույց․ֆրանկոֆոնիա» հաղորդմանը զարգացման տարբեր ծրագրերում ներգրավված մեր ֆրանսախոս հյուրերի հետ։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search