Ֆենթեզին վերջին ավելի քան հարյուր տարիների ընթացքում ոչ միայն հասցրել է բյուրեղանալ ու կողմնորոշվել իր գլխավոր ստրուկտուրային առանձնահատկություններում (շնորհիվ Թոլքինի), այլև ճյուղավորվել է` ձևավորելով առանձին ուղղություններ ու անգամ թափանցելով գիտական ֆանտաստիկայի տարածքը։
Գրականության մեջ, կինոյում ու խաղերում ժանրի անցյալի, ներկայի ու ապագայի մասին Ֆանտաստիկ փոդքաստի շրջանակներում զրուցում ենք արվեստաբան Արթուր Աթայանի հետ։
Արման Գասպարյանի հեղինակային «Ֆանտաստիկ փոդքաստ»-ի ընթացքում քննարկվում են տարբեր գրքեր, ֆիլմեր, համակարգչային խաղեր, կոմիքսներ և առհասարակ այն ամենը, ինչ հետաքրքրում է կամ կարող է հետաքրքրել գիքերին։
Շարքի մյուս թողարկումները կարող եք դիտել այստեղ՝ https://bit.ly/44X9x30