Համաշխարհային գեյմինգը շարժվում է անհասկանալի ուղղությամբ. խոշոր ընկերությունները գնում են հաջողակ ստուդիաներն ու փակում, AAA սեկտորում օրիգինալ խաղերի փոխարեն ռիմեյքներ են ու սիքվելներ։ Գեյմերների հույսը միջին ու ինդի սեկտորներն են։ Ֆանտաստիկ փոդքաստի նոր թողարկմանն այս ու այլ կարևոր թեմաների մասին զրուցել ենք գեյմեր Նարեկ Համբարձումյանի հետ։
Արման Գասպարյանի հեղինակային «Ֆանտաստիկ փոդքաստ»-ի ընթացքում քննարկվում են տարբեր գրքեր, ֆիլմեր, համակարգչային խաղեր, կոմիքսներ և առհասարակ այն ամենը, ինչ հետաքրքրում է կամ կարող է հետաքրքրել գիքերին։