🔹 Ի՞նչ է ավանդույթը,
🔹 Դոգմատիկ ավանդույթներ,
🔹 Պահպանողական ավանդույթներ,
🔹 Քննադատական ավանդույթներ,
🔹 Ավանդույթներ-հասարակություն կապը,
🔹 Դոգմատիկ տիպի ավանդույթներով հասարակություններ,
🔹 Մինչարդիական և արդիական ավանդույթներ,
🔹 Սոցիոնորմատիվ և ինստիտուցիոնալ ավանդույթներ,
🔹 Ի՞նչ է էպիստեման,
🔹 Ներքին նորույթներ,
🔹 Արտաքին նորույթներ,
🔹 Ինչո՞ւ են կարևոր նորույթները,
🔹 Նորույթների և ավանդույթների դերը։
«Մշակույթ և ինքնություն» բանախոսությունների շարքը բաղկացած է 16 խորքային զրույցներից, որոնցում քննարկվում են մշակութային, հասարակական և ինքնության հետ կապված հիմնարար հարցեր։ Շարքը նպատակ ունի հանրամատչելի կերպով ներկայացնել արդի աշխարհի և հայ իրականության մեջ ձևավորվող մշակութային ու սոցիալական գործընթացները՝ հիմնված գիտական վերլուծության և տեսական դիտարկումների վրա։
Բանախոսությունները միտված են հասարակության լայն շրջանակներում խթանել ճանաչողական և ինքնաճանաչողական կարողությունների զարգացումը՝ նպաստելով քաղաքացիների մտավոր ակտիվության, մշակութային ներգրավվածության և ինքնության խորացված ընկալման ամրապնդմանը։
Շարքը պատրաստվել է +374 ԱԿՈւՄԲ-ի աջակցությամբ։