- intro
- Կամավորական աշխատանքի բարոյական շերտը. շարժառիթներ
- «Պարտադրված» կամավորություն, դրա բացասական և դրական կողմերը
- Կամավորության կոնցեպտուալ ընկալման հարցը
- 17:13 – Կամավորների շահագործման խնդիրը
- 20:58 – Կամավորությունը` որպես աշխատանքային փորձի և հմտությունների ձեռքբերման միջոց
- 25:59 – «Լավություն արա, գցիր ջուրը». ամփոփում։
Բուն զրույց. էթիկա հաղորդաշարի երկրորդ եթերաշրջանի հերթական թողարկմանն այս և այլ հարցերի մասին զրուցում են Հայարփի Սահակյանը և KASA հիմնադրամի փախստականների մարդասիրական ծրագրերի ղեկավար Մառա Թունյանը։
Բուն զրույցի շրջանակներում «Էթիկա» հաղորդաշարը մարդկային փոխհարաբերությունների, բարոյական սկզբունքների և որոշումների բարդ աշխարհում ճիշտ կողմնորոշվելու մասին է։ Կփորձենք բացահայտել, թե ինչպես է էթիկան ձևավորում մեր առօրյա կյանքը, նպաստում առողջ հասարակության կառուցմանը և օգնում հաղթահարել դժվարին երկընտրանքները։
Զրույցների ընթացքում պատրաստի ու վերջնական պատասխաններ դժվար թե կարողանանք տալ, բայց հարցեր ու համատեղ փնտրտուքներ՝ ինչքան ուզեք։