Սովետական Հայաստանի պարծանքը՝ Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբն անկախացումից հետո անցավ բազմաթիվ փորձությունների միջով ու այլևս չի գրավում հազարավոր ֆուտբոլասերների ուշադրությունը։
Մրցավարական խայտառակություններ ու հակամարտություն՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, ֆինանսավորում տարադրամի կետի շահույթով ու մեկնարկային կազմ՝ միայն մեկ հայ ֆուտբոլիստով։ Ֆիլմում մի շարք հարցեր մնում են անպատասխան, բայց «Արարատի» վերածննդի մասին երազանքները նախկինի պես վառ են։
Վահան Ղարիբյանի «Հայոց ֆուտբոլի պատմություն» փաստագրական ֆիլմաշարը մի հետահայաց անդրադարձ է Հայաստանի անկախացումից մինչև մեր օրերը ֆուտբոլի զարգացման և կայացման բարդ ու հաճախ հակասական հարցերին, դրա սոցիալական և քաղաքական համատեքստին և իհարկե, արդեն լեգենդար համարում ունեցող ֆուտբոլիստներին՝ Արմեն Շահգելդյան, Արթուր Պետրոսյան, Համլետ Մխիթարյան, անվանի մարզիչ Յան Պորտերֆիլդին և այլն։