Փետրվարի 11-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդը կդառնար 79 տարեկան։
Հայկական ֆուտբոլում շոտլանդացի մարզիչ Յան Պորտերֆիլդի ճանապարհը կարճ էր, բայց վառ ու անկրկնելի։
Նա կարողացավ հաղթողի հոգեբանությունը փոխանցել հայ ֆուտբոլիստներին ու ստիպեց կրկին հավատալ մեծ հաղթանակներին:
Թվում էր՝ Հայաստանի հավաքականի ու Պորտերֆիլդի ճանապարհին կարող է կանգնել միայն մեկ բան…
Վահան Ղարիբյանի «Հայոց ֆուտբոլի պատմություն» փաստագրական ֆիլմաշարը մի հետահայաց անդրադարձ է Հայաստանի անկախացումից մինչև մեր օրերը ֆուտբոլի զարգացման և կայացման բարդ ու հաճախ հակասական հարցերին, դրա սոցիալական և քաղաքական համատեքստին և իհարկե, արդեն լեգենդար համարում ունեցող ֆուտբոլիստներին՝ Արմեն Շահգելդյան, Արթուր Պետրոսյան, Համլետ Մխիթարյան, անվանի մարզիչ Յան Պորտերֆիլդին և այլն։