Ֆիլմը պատմում է ամենաինքատիպ ակումբներից մեկի՝ Գյումրու «Շիրակի» մասին՝ անկախացումից մինչև մեր օրեր։
Ինչպե՞ս փրկվեց Հայկական ԽՍՄ-ի ֆուտբոլի գավաթը, ու ինչպե՞ս «Շիրակը» դարձավ Գյումրու լուսավոր կետը ավերիչ երկրաշարժից հետո։ Ի՞նչ է Արդիբաշը, ու ինչո՞ւ Գյումրու Քաղաքային մարզադաշտը չդարձավ Աշխարհի ամենաինքնատիպ ստադիոններից մեկը։
Այս ամենի մասին ավելի մանրամասն՝ «Հայոց ֆուտբոլի պատմություն» ֆիլմաշարի 3-րդ դրվագում։
Վահան Ղարիբյանի «Հայոց ֆուտբոլի պատմություն» փաստագրական ֆիլմաշարը մի հետահայաց անդրադարձ է Հայաստանի անկախացումից մինչև մեր օրերը ֆուտբոլի զարգացման և կայացման բարդ ու հաճախ հակասական հարցերին, դրա սոցիալական և քաղաքական համատեքստին և իհարկե, արդեն լեգենդար համարում ունեցող ֆուտբոլիստներին՝ Արմեն Շահգելդյան, Արթուր Պետրոսյան, Համլետ Մխիթարյան, անվանի մարզիչ Յան Պորտերֆիլդին և այլն։