Կոտրված երազանքեր #2 Հայոց ֆուտբոլի պատմություն | Բուն TV

1997 թվականին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանը շատ մոտ էր Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելուն։ Գործարքը չկայացավ, և գյումրեցի ֆուտբոլիստը երկար ժամանակ չէր կարողանում վերականգնվել հոգեպես։

Նման օրինակները հայկական ֆուտբոլում եզակի չեն։ «Հայոց ֆուտբոլի պատմություն» շարքի հերթական դրվագում նախկին ֆուտբոլիստներն ու մարզիչները խոսում են այն մասին, թե ինչու և ինչպես ստացվեց, որ կարիերայի աճ ու տեղափոխություն արտերկիր տեղի չունեցավ։

Վահան Ղարիբյանի «Հայոց ֆուտբոլի պատմություն» փաստագրական ֆիլմաշարը մի հետահայաց անդրադարձ է Հայաստանի անկախացումից մինչև մեր օրերը ֆուտբոլի զարգացման և կայացման բարդ ու հաճախ հակասական հարցերին, դրա սոցիալական և քաղաքական համատեքստին և իհարկե, արդեն լեգենդար համարում ունեցող ֆուտբոլիստներին՝ Արմեն Շահգելդյան, Արթուր Պետրոսյան, Համլետ Մխիթարյան, անվանի մարզիչ Յան Պորտերֆիլդին և այլն։

Ֆիլմաշարի մյուս դրվագները

Դիտեք նաև՝