Ճանապարհ #7 Հայոց ֆուտբոլի պատմություն

Ինչպե՞ս ստացվեց, որ Դիեգո Մարադոնան խաղաց Հայաստանի հավաքականի դեմ, ու ո՞վ էր ցանկանում տիրանալ նրա մարզաշապիկին։

Ինչո՞ւ «Բանանցի» ֆուտբոլիստները չտեղափոխվեցին Շվեդիա, և ինչպե՞ս ՀՄՄ-ՖԻՄԱ-ն գրեթե 20 տարի անց վրեժխնդիր եղավ Արարատ-73-ի պարտության դիմաց։

«Ճանապարհը» պատմում է ֆուտբոլային շրջագայությունների մասին՝ փաստերով ու առասպելներով լի։

Վահան Ղարիբյանի «Հայոց ֆուտբոլի պատմություն» փաստագրական ֆիլմաշարը մի հետահայաց անդրադարձ է Հայաստանի անկախացումից մինչև մեր օրերը ֆուտբոլի զարգացման և կայացման բարդ ու հաճախ հակասական հարցերին, դրա սոցիալական և քաղաքական համատեքստին և իհարկե, արդեն լեգենդար համարում ունեցող ֆուտբոլիստներին՝ Արմեն Շահգելդյան, Արթուր Պետրոսյան, Համլետ Մխիթարյան, անվանի մարզիչ Յան Պորտերֆիլդին և այլն։

Ֆիլմաշարի մյուս դրվագները

Դիտեք նաև՝