Երկու չեմպիոն #1 Հայոց ֆուտբոլի պատմություն

Հայաստանի առաջին առաջնությանը մասնակցեց 24 թիմ՝ երկու ենթախմբով։ Չեմպիոնին որոշել չհաջողվեց․ Այդ տարի Հայաստանը երկու չեմպիոն ունեցավ․ հավասար արդյունք ունեին և՛ Գյումրիի Շիրակը, և՛ Հ.Մ.Ը.Մ-ը։

🔹Ի՞նչ փորձեր արվեցին այդ երկընտրանքը լուծելու համար,

🔹Ինչպե՞ս Կոտայքի մարզի Բանանցը դարձավ Հայաստանի առաջին գավաթակիրը,

🔹Ինչպե՞ս էին հայկական ակումբները փորձում ֆինանսական խնդիրներ լուծել 90-ականների սուղ պայմաններում,

🔹Որտե՞ղ էին ֆուտբոլիստներն իրականացնում մարզումները,

Այս և շատ այլ մանրամասներ ներկայացվում են «Հայոց ֆուտբոլի պատմություն» փաստագրական ֆիլմաշարի առաջին դրվագում։

Վահան Ղարիբյանի «Հայոց ֆուտբոլի պատմություն» փաստագրական ֆիլմաշարը մի հետահայաց անդրադարձ է Հայաստանի անկախացումից մինչև մեր օրերը ֆուտբոլի զարգացման և կայացման բարդ ու հաճախ հակասական հարցերին, դրա սոցիալական և քաղաքական համատեքստին և իհարկե, արդեն լեգենդար համարում ունեցող ֆուտբոլիստներին՝ Արմեն Շահգելդյան, Արթուր Գևորգյան, Համլետ Մխիթարյան, անվանի մարզիչ Յան Պորտերֆիլդին և այլն։

Ֆիլմաշարի մյուս դրվագները

Դիտեք նաև՝

Search