Այն պահից, ինչ Disney-ը ձեռք բերեց «Աստղային պատերազմների» իրավունքները, Ջորջ Լուկասի տիեզերական Սագան անցնում է փորձությունների բարդ ճանապարհով։ Նոր եռագրությունը առաջացրեց երկրպագուների զայրույթը, որոշ սերիալներ կամ բացահայտ միջակություն էին, կամ ակնհայտ աղբ։ Այդուհանդերձ, փորձությունների այս ճանապարհին եղան նաև լուսավոր կետեր, չափազանց լուսավոր` Սագան ժամանակից շուտ թաղելու համար։
«Ֆանտաստիկ փոդքաստի» այս եթերաշրջանի վերջին թողարկման հյուրը «Աստղային պատերազմների» երկարամյա երկրպագու Մկո Քալաջյանն է, ում հետ լվում ենք Լուկասի ոսկորները։
Արման Գասպարյանի հեղինակային «Ֆանտաստիկ փոդքաստ»-ի ընթացքում քննարկվում են տարբեր գրքեր, ֆիլմեր, համակարգչային խաղեր, կոմիքսներ և առհասարակ այն ամենը, ինչ հետաքրքրում է կամ կարող է հետաքրքրել գիքերին։