Համայնքը կա, համայնքը գործում է | Ֆանտաստիկ փոդքաստ

90-ականներին Հայաստանում գեյմերական համայնքը հիմնականում կենտրոնացած էր առանձին տներումDendy կամ Sega խաղացող երեխաների տեսքով։ Ավելի ուշ հայտնվեցին համակարգչային ակումբները, մարդիկ սկսեցին միմյանց ճանաչել, հաղորդակցվել, ձևավորվեց իսկական գործող համայնք։ Ինտերնետի դարաշրջանում, սակայն, ակումբները մեծ մասամբ փակվեցին, մարդիկ կրկին վերադարձան տներ ու սկսեցին շփվել արդեն օնլայն։ Արդյունքում ձևավորվեց Հայաստանի խոշորագույն գեյմերական ինտերնետ համայնքը Armenian Gamers Community-ն, որի համահիմնադիր Ռայա Եպիսկոպոսյանի հետ հետաքրքիր զրույց ենք ունեցել հայկական գեյմինգի անցյալի, ներկայի ու ապագայի մասին։

Արման Գասպարյանի հեղինակային «Ֆանտաստիկ փոդքաստ»-ի ընթացքում քննարկվում են տարբեր գրքեր, ֆիլմեր, համակարգչային խաղեր, կոմիքսներ և առհասարակ այն ամենը, ինչ հետաքրքրում է կամ կարող է հետաքրքրել գիքերին։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search