🔹 Ի՞նչ է ճշմարտությունը,
🔹 Ինչո՞ւ է կարևոր ճշմարտությունը,
🔹 Հիպիների հանդիպումն առյուծների հետ,
🔹 Ճշմարտության մինչարդիական մոտեցում,
🔹 Ճշմարտության արդիական մոտեցում,
🔹 Լուսանցքային ճշմարտություններ,
🔹 Ճշմարտությունը մեկնաբանող անձինք,
🔹 Էջմիածնի Սբ․ տաճարի կառուցման պատմությունը,
🔹 Մշակութային սպեկտորի ընդլայնում,
🔹 Նոր տիպի էլիտաներ,
🔹 Ճշմարտության հետարդիական մոտեցում. զուգահեռ ճշմարտություններ,
🔹 Ճշմարտության հայեցակարգի փոփոխության ազդեցությունը մշակույթի և կրթության վրա։
«Մշակույթ և ինքնություն» բանախոսությունների շարքը բաղկացած է 16 խորքային զրույցներից, որոնցում քննարկվում են մշակութային, հասարակական և ինքնության հետ կապված հիմնարար հարցեր։ Շարքը նպատակ ունի հանրամատչելի կերպով ներկայացնել արդի աշխարհի և հայ իրականության մեջ ձևավորվող մշակութային ու սոցիալական գործընթացները՝ հիմնված գիտական վերլուծության և տեսական դիտարկումների վրա։
Բանախոսությունները միտված են հասարակության լայն շրջանակներում խթանել ճանաչողական և ինքնաճանաչողական կարողությունների զարգացումը՝ նպաստելով քաղաքացիների մտավոր ակտիվության, մշակութային ներգրավվածության և ինքնության խորացված ընկալման ամրապնդմանը։