🔹 Ինչո՞ւ է կարևոր խոսել մշակույթի մասին,
🔹 Ի՞նչ է մշակույթը,
🔹 Կենսաբանական և վերկենսաբանական գործունեություններ,
🔹 Քլիֆորդ Գիրցի ձևակերպումը մշակույթի մասին,
🔹 Ինչո՞ւ է մարդը ձգտում ամեն ինչ իմաստավորել,
🔹 Քաոս և կոսմոս,
🔹 Ինչո՞ւ են մարդիկ առասպելներ հորինել. Ամպրոպամարտի առասպելը,
🔹 Ինչո՞ւ է մարդու համար կարևոր սխալը ճշտից, բարին չարից տարբերակելը,
🔹 Ստերեոտիպերի դերը,
🔹 Մշակույթի 3 մակարդակները,
🔹 Մշակույթի էությունը․ արժեբանական մոտեցում,
🔹 Որտեղի՞ց է առաջանում արժեքի գաղափարը,
🔹 Ի՞նչ է ինքնությունը,
🔹 Ավարտուն և անավարտ ինքնություններ,
🔹 Տրված և փոփոխական ինքնություններ,
«Մշակույթ և ինքնություն» բանախոսությունների շարքը բաղկացած է 16 խորքային զրույցներից, որոնցում քննարկվում են մշակութային, հասարակական և ինքնության հետ կապված հիմնարար հարցեր։ Շարքը նպատակ ունի հանրամատչելի կերպով ներկայացնել արդի աշխարհի և հայ իրականության մեջ ձևավորվող մշակութային ու սոցիալական գործընթացները՝ հիմնված գիտական վերլուծության և տեսական դիտարկումների վրա։
Բանախոսությունները միտված են հասարակության լայն շրջանակներում խթանել ճանաչողական և ինքնաճանաչողական կարողությունների զարգացումը՝ նպաստելով քաղաքացիների մտավոր ակտիվության, մշակութային ներգրավվածության և ինքնության խորացված ընկալման ամրապնդմանը։