Հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների կիզակետում ֆուտբոլային երկու հանդիպումներն էին՝ երկու երկրների ազգային հավաքականների միջև։
Փաստացի, ֆուտբոլային խաղերը զոհաբերվեցին դիվանագիտությանը։ Այդ դիվանագիտությունը, սակայն, որևէ արդյունք չտվեց։
Վահան Ղարիբյանի «Հայոց ֆուտբոլի պատմություն» փաստագրական ֆիլմաշարը մի հետահայաց անդրադարձ է Հայաստանի անկախացումից մինչև մեր օրերը ֆուտբոլի զարգացման և կայացման բարդ ու հաճախ հակասական հարցերին, դրա սոցիալական և քաղաքական համատեքստին և իհարկե, արդեն լեգենդար համարում ունեցող ֆուտբոլիստներին՝ Արմեն Շահգելդյան, Արթուր Պետրոսյան, Համլետ Մխիթարյան, անվանի մարզիչ Յան Պորտերֆիլդին և այլն։