Կիև-Երևան. մաս 2-րդ #9 Հայոց ֆուտբոլի պատմություն

«Հայոց ֆուտբոլի պատմություն» ֆիլմի հերթական դրվագը պատմում է հայ-ուկրաինական ֆուտբոլային դիմակայության 2000-ականների խաղերի մասին` «Հանրապետական» մարզադաշտի վերաբացման մթագնած տոնից մինչև սուպերթրիլեր Լվովում:

Վերջում՝ վերադարձ առաջին դիմակայությանը և կրկին սենսացիոն խոստովանություն:

Վահան Ղարիբյանի «Հայոց ֆուտբոլի պատմություն» փաստագրական ֆիլմաշարը մի հետահայաց անդրադարձ է Հայաստանի անկախացումից մինչև մեր օրերը ֆուտբոլի զարգացման և կայացման բարդ ու հաճախ հակասական հարցերին, դրա սոցիալական և քաղաքական համատեքստին և իհարկե, արդեն լեգենդար համարում ունեցող ֆուտբոլիստներին՝ Արմեն Շահգելդյան, Արթուր Պետրոսյան, Համլետ Մխիթարյան, անվանի մարզիչ Յան Պորտերֆիլդին և այլն։

Ֆիլմաշարի մյուս դրվագները

Դիտեք նաև՝

Search