Հայաստանի ու Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքականները ընտրական փուլի նույն ենթախմբում հայտնվել են 4 անգամ։
Կայացած խաղերում կուլիսային ինտրիգների, խաղերի առուվաճառքի փորձերի ու հնչած մեղադրանքների մասին այս ֆիլմն ավարտվում է սենսացիոն խոստովանությամբ…
Վահան Ղարիբյանի «Հայոց ֆուտբոլի պատմություն» փաստագրական ֆիլմաշարը մի հետահայաց անդրադարձ է Հայաստանի անկախացումից մինչև մեր օրերը ֆուտբոլի զարգացման և կայացման բարդ ու հաճախ հակասական հարցերին, դրա սոցիալական և քաղաքական համատեքստին և իհարկե, արդեն լեգենդար համարում ունեցող ֆուտբոլիստներին՝ Արմեն Շահգելդյան, Արթուր Պետրոսյան, Համլետ Մխիթարյան, անվանի մարզիչ Յան Պորտերֆիլդին և այլն։