Սիլվա Խնկանոսյանի հեղինակային ֆիլմաշարը պատմում է տարբեր, երբեմն հազվագյուտ կամ անհետացող մասնագիտությունների մարդկանց մասին։
Հեղինակն առաջարկում է դիտողներին հետևել իրենց շուրջ ապրող, սակայն հաճախ անտեսանելի մարդկանց կյանքին և աշխատանքին։
Հերթական ֆիլմը նվիրված է Մաշտոցի 14 հասցեի դալանի ներսում աշխատող արհեստավորներին։