1960-ականներից ռեժիսոր Կոստա-Գավրասը զարգացնում է քաղաքական թրիլլերի ենթաժանրը։ Գավրասը բացահայտում է նորագույն պատմության մութ գծերը։
Ռուբեն Մամուլյան, Տավիանի եղբայրներ, Ռոբեր Բրեսոն, Կոստա-Գավրաս: Այս անունները հայտնի չեն լայն հանդիսատեսին, սակայն նրանք մեծ ավանդ ունեն համաշխարհային կինոյի պատմության մեջ։
Այս և այլ մեծ ռեժիսորների և նրանց կարևորագույն ֆիլմերի մասին՝ Ալեքսանդր Մելյանի «Հեղինակի տեսություն» հաղորդաշարում։