Ռեժիսոր Նարեկ Գևորգյանի «Մասնագետ» ֆիլմաշարի հերոսները տարբեր, հաճախ շատ յուրօրինակ զբաղմունքի կամ մասնագիտության տեր մարդիկ են։
Նրանք նվիրել են իրենց կյանքի մի մասը մի նեղ մասնագիտացման ուսումնասիրությանը և խոսում են իրենց աշխատանքի, առօրյայի և, ընդհանրապես, կյանքի ու աշխարհի իրենց պատկերացումների մասին։
Շարքի հերթական ֆիլմի հերոսը անտառապահ Գագիկն է։