1960-70-ականներին կինոմոդեռնիզմի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկը՝ հունգարացի ռեժիսոր Միկլոշ Յանչոն, ստեղծում է կադրի կառուցման և պատումի մատուցման սեփական շարահյուսությունը։
Յանչոյի կինոյի աշխարհը պայմանական է։ Իրականության կողքին առկա են սյուրռեալիզմի տարրերը։
Ռուբեն Մամուլյան, Տավիանի եղբայրներ, Ռոբեր Բրեսոն, Կոստա-Գավրաս: Այս անունները հայտնի չեն լայն հանդիսատեսին, սակայն նրանք մեծ ավանդ ունեն համաշխարհային կինոյի պատմության մեջ։ Այս և այլ մեծ ռեժիսորների և նրանց կարևորագույն ֆիլմերի մասին՝ Ալեքսանդր Մելյանի «Հեղինակի տեսություն» հաղորդաշարում։