Փարաջանովը և մենք թեմայով զրուցում են «Փարաջանովը և մենք» հաղորդաշարի համահեղինակներ կինոգետ Գարեգին Զաքոյանը, ազգագրագետ Լևոն Աբրահամյանը, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը և հրավիրյալ բանախոս, հաղորդաշարի ղեկավար և ռեժիսոր Հարություն Վիրաբյանը։
🔹Ո՞վ է Փարաջանովի հանդիսատեսը,
🔹Ինչո՞ւ է Փարաջանովը թվում անհասկանալի,
🔹Փարաջանովի վաղ շրջանի ֆիլմերը կարո՞ղ են նպաստել նրա կինոն հասկանալուն,
🔹Հեռուստադիտողների արձագանքը հաղորդաշարին
🔹 Կա՞ Փարաջանովին հասկանալու բանաձև,
🔹Որքանո՞վ հաղորդաշարը հասավ իր նպատակներին,
🔹Ինչպիսի՞ն էին կինոյի մասին պատկերացումները Փարաջանովից առաջ և հետո,
🔹«Նռան գույնը» ֆիլմում Փարաջանովի պատկերացումներն ու հնարավորությունները նույնակա՞ն էին։
Փարաջանովին նվիրված ուսումնասիրություններն ու աշխատություններն առանցքային կարևորություն ունեն, բայց պարզ և հանրամատչելի զրույցների, նրա արվեստի մեկնությունների սակավության պատճառով Սերգեյ Փարաջանովը ստացել է էլիտարի, իմացության մեծ պաշար ունենալու դեպքում միայն հասկանալի լինելու համբավ, այնինչ նրա արվեստը և ինքնին իր էությունն հակընդդեմ են այդ կաղապարներին։ Տասներկու թողարկումից բաղկացած այս հաղորդաշարի նպատակն է Փարաջանովի արվեստը հանրության լայն շերտերին առավել հասկանալի դարձնելը:
Հաղորդաշարն իրականացվել է ՀՀ Կառավարության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ «Փարաջանով 100» հոբելյանական ծրագրի շրջանակում։