Play Video
Րևան, Րևա՜ն․․․ | Եվ բառերի համար քո մարմարյա

Րևան, Րևա՜ն․․․ մասը նվիրված է 30-ականների երևանյան ստեղծագործական ու քաղաքական ծանր մթնոլորտին ու այդ համատեքստում Բակունցի գրական գործունեությանը: Անդրադարձ է կատարվում գրողի ու նրա ընտանիքի հանդեպ աստիճանաբար սաստկացող ճնշումներին ու հալածանքներին, որոնք էլ արդյունքում բերեցին գրողի ողբերգական ու անարդարացի վախճանին։

Նկարահանման վայրեր՝ Երևան, Գորիս

Ֆիլմը բաղկացած է չորս մասից և նվիրված է Ա․ Բակունցի 125-ամյակին։ Այն պատմում է գրողի բեղուն ու բազմազան գործունեության, նրա կյանքի այնպիսի դրվագների մասին, որոնք այնքան էլ հայտնի չեն լայն հանրությանը։ ֆիլմում փորձ է արվում անցնել Բակունցի անցած ճանապարհներով, բացահայտել ու հասկանալ հերոսների կամ տեղանքների ընտրությունը, դրանց մեկնաբանությունը ստեղծագործություններում և կապը նրա ողբերգական ճակատագրի հետ։

Ֆիլմաշարը նկարահանվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

Հեղինակ և ռեժիսոր` Րաֆֆի Մովսիսյան
Սցենարի հեղինակ` Սարգիս Հովսեփյան
Օպերատորներ` Աշոտ Բոյաջյան, Երվանդ Ղամբարյան, Վահե Գևորգյան
Դրոնի օպերատոր` Երվանդ Ղամբարյան
Հնչյունային օպերատոր` Կայ Խաչատրյան
Մոնտաժի ռեժիսոր` Արեն Ոսկանյան
Խմբագիր` Վահե Բուդումյան
Գծային պրոդյուսերներ` Էլէն Գևորգյան, Րաֆֆի Շահբազյան
Հաղորդաշարի ղեկավար՝ Սարգիս Հովսեփյան
Գլխավոր պրոդյուսեր՝ Գեմաֆին Գասպարյան

Ֆիլմում նկարահանվել են
Գրիշա Աղաթելյանը
Ցողիկ Ղազարյանը
Հայկ Հովհաննիսյանը
Սամվել Ալեքսանյանը
Քնքուշ Հարությունյանը
Ֆեոդոր Չալախյանը
Վարդան Սարգսյանը
Սուրեն Վարդայանը
Արմիկ Բակունցը
Արքմենիկ Նիկողոսյանը
Հրանուշ Խառատյանը

Հնչեց երաժշտություն
Կարո Չալիկյան «Րուրի, րուրի»
Ամալյա Բայբուրթյան «Օրորոցային Լուսինեի համար» (1976, Ա. Լուսինյան)
Cawwac, Weary little head
Lamin Fofana, Intimacies of Affliction

Ֆիլմում ընթերցվում են Եղիշե Չարենցի «Ա. Բ.-ին» բանաստեղծությունը, Ակսել Բակունցի դատավճիռը

Ֆիլմաշարում օգտագործված աղբյուրներ
Ակսել Բակունց, Երկեր 4 հատորով, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան 1976-1984
Դավիթ Գասպարյան, Ակսել Բակունցի կյանքը և ստեղծագործությունը, Զանգակ-97 հրատարակչություն, Երևան, 2009
Սյունյաց երկիր ամսագիր, հատուկ համար` նվիրված Ակսել Բակունցի 125-ամյակին

Ֆիլմում ցուցադրվել են Փանոս Թերլեմեզյանի «Ակսել Բակունցի դիմանկարը» գեղանկարը, 1932 թ.
Հակոբ Կոջոյանի «Սև ցելերի սերմնացանը» գրքի ֆորզացը», 1934 թ.

Հատուկ շնորհակալություն
Հայաստանի ազգային պատկերասրահին
Ակսել Բակունցի տուն-թանգարանին
Նանե Մինասյանին
Լիլիթ Հովհաննիսյանին

Ֆիլմի մյուս մասերը

Դիտեք նաև՝

Search