Play Video
7-րդ Մասիվ – Երիտասարդական | Մեր թաղը

7-րդ Մասիվ

Արձակագիր Գրիգի մանկությունն անցել է Նորքի 7-րդ զանգվածում (7-րդ Մասիվ):

Գրիգը նշում է, որ 7-րդ Մասիվի մասին առանձնապես ոչինչ չկա պատմելու, կյանքն այստեղ բարդ է, բակի տարբեր բնակիչներն էլ հիմնականում այլ անուններով դարձել են իր պատմվածքների հերոսները։

Թաղամասն ունի մի շարք խնդիրներ, որոնցից հիմնականը տրանսպորտի հարցն է, գերծանրաբեռնված երթուղայիններն ու խցանումները։

Երիտասարդական

Գրիգի համար կարևոր վայր է նաև Երիտասարդական մետրոյի հարակից տարածքը, որը կապվում է արձակագրի՝ Երևանը ճանաչելու փորձառության, 7-րդ Մասիվից փախուստի և այլ անձնական դեպքերի հետ։

«Մեր թաղը» հաղորդաշարը նվիրված է Հայաստանի տարբեր քաղաքների թաղերին ու բակերին:

Ճանաչված մարդիկ պատմում են իրենց թաղի, այդտեղի մարդկանց նիստուկացի մասին` վերհանելով մարդու ու միջավայրի կապը և ցուցադրելով քաղաքային միջավայրի փոփոխությունը:

Հաղորդման հերոսը ոչ թե մարդն է, այլ այդ մարդու պատմությունը իր թաղի մասին:

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search