Play Video
Ազգայինը Փարաջանովի կինոյում | Փարաջանովը և մենք

Ազգայինը Փարաջանովի կինոյում թեմայով են զրուցում «Փարաջանովը և մենք» հաղորդաշարի համահեղինակներ կինոգետ Գարեգին Զաքոյանը, ազգագրագետ Լևոն Աբրահամյանը, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը և հրավիրյալ բանախոս արվեստաբան, համադրող Վիգեն Գալստյանը։

🔹 Ի՞նչ է ազգայինը,
🔹 Ազգային կինո,
🔹 Փարաջանով և Փելեշյան. զուգահեռներ,
🔹 «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը` ազգային կինոյի համատեքստում,
🔹 Այլ ազգերին բնորոշ տարրերը «Նռան գույնը» ֆիլմում,
🔹 Ազգայինը Փարաջանովի սոցիալիստական ֆիլմերում,
🔹 Ինչո՞վ էր պատմական նյութը գրավում Փարաջանովին,
🔹 Որքանո՞վ է ազգային բաղադրիչը կարևոր Փարաջանովի կինոն ուսումնսիրելիս,
🔹 Ինչո՞ւ Փարաջանովի կինոլեզուն չվերածվեց ավանդույթի:

Փարաջանովին նվիրված ուսումնասիրություններն ու աշխատություններն առանցքային կարևորություն ունեն, բայց պարզ և հանրամատչելի զրույցների, նրա արվեստի մեկնությունների սակավության պատճառով Սերգեյ Փարաջանովը ստացել է էլիտարի, իմացության մեծ պաշար ունենալու դեպքում միայն հասկանալի լինելու համբավ, այնինչ նրա արվեստը և ինքնին իր էությունն հակընդդեմ են այդ կաղապարներին։ Տասներկու թողարկումից բաղկացած այս հաղորդաշարի նպատակն է Փարաջանովի արվեստը հանրության լայն շերտերին առավել հասկանալի դարձնելը:

Հաղորդաշարն իրականացվել է ՀՀ Կառավարության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ «Փարաջանով 100» հոբելյանական ծրագրի շրջանակում։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search